Սերենա Սքոթ-Թոմաս
Սերենա Սքոթ-Թոմաս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1961[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Nether Compton, Դորսետ, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Leweston School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կինոդերասանուհի |
Սերենա Հերրիետ Սքոթ-Թոմաս (անգլ.՝ Serena Harriet Scott Thomas, սեպտեմբերի 21, 1961[1], Nether Compton, Դորսետ, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սքոթ-Թոմասը ծնվել է Նեդր Քափթոնում, Դորսետում։ Նրա մայրը` Դեբորան (Հյորլբատ), դաստիարակվել է Հոնկոնգում ուԱֆրիկայում, և նախքան Սերենի ապագա հոր հետ ամուսնանալը, ուսումնասիրել է դրամա[2]։ Նրա հայրը` լեյտենանտ-հրամանատար Սայմոն Սքոտ-Թոմասը, եղել է Թագավորական Նավատորմի օդաչու, ով մահացել է 1964 թվականին ավիավթարի հետևանքով[3][4][5]։ Նա դերասանուհի Քրիստին Սքոթ-Թոմասի փոքր քույրն է, ծովակալ պարոն Ռիչարդ Թոմասի զարմուհին և կապիտան Սքոտի` դժբախտ հետազոտողի հեռավոր ազգականուհին, ով իր ընկերոջ հետ մահացել է Հարավային բևեռ գնալու ճանապարհին։ Նրա ազգանունը այս երկու ընտանիքների ազգանունների ամալգաման է։ Սքոթ-Թոմասների տոհմածառը հասնում է մինչև Գադոլֆին 2-րդ կոմսին, ով եղել է հայտնի Godolphin Barb-ի սեփականատերը։
1990 թվականից սկսած` Սերենան խաղացել է ավելի քան 35 ֆիլմերում ու սերիալներում։ 2015 թվականին Սքոթ-Թոմասը «Բնածին արատ» (2014) ֆիլմում նկարահանվելու համար` «Անկախ ոգի» մրցանակաբաշխության շրջանակներում, դարձել է Ռոբերտ Օլթմանի անունը կրող մրցանակի դափնեկիր։
1996-2004 թվականներին Սերենան ամուսնացած է եղել փաստաբան Սքոթ Ջեյ Թեպպերի հետ։ Նախկին ամուսինների աղջիկը` Տալլուլա Ռոուզ Թեպպերը ծնվել է 1997 թվականի փետրվարի 20-ին։
Ընտրված ֆիլմացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Հայերեն անվանումը | Օրիգինալ անվանումը | Դեր |
---|---|---|---|
1991 | Ագաթա Քրիստի Պուարո | Agatha Christie's Poirot | Վանդակի տեքստ |
1996-1998 | Խուզարկու Նեշ Բրիջս | Nash Bridges | Վանդակի տեքստ |
1998 | Վամպիրներին ոչնչացնող Բեֆին | Buffy the Vampire Slayer | Վանդակի տեքստ |
1999 | Ամբողջ աշխարհն էլ քիչ է | The World Is Not Enough | Վանդակի տեքստ |
2003 | Դիվիզիա | The Division | Վանդակի տեքստ |
2003 | Լրտեսները | She Spies | Վանդակի տեքստ |
2004 | Ապաստարան | Haven | Վանդակի տեքստ |
2004-2005 | Հավերժ ամառ | Summerland | Վանդակի տեքստ |
2005 | Պատանդ | Hostage | Վանդակի տեքստ |
2005 | Անտեղ | Over There | Վանդակի տեքստ |
2007 | NCIS | NCIS | Վանդակի տեքստ |
2007 | Մարմնի մասեր | Nip/Tuck | Վանդակի տեքստ |
2014 | Բնածին արատ | Inherent Vice | Վանդակի տեքստ |
2016 | Ռիզոլին և Այլսը | Rizzoli & Isles | Վանդակի տեքստ |
2017 | Կարիճ | Scorpion | Վանդակի տեքստ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Scene change». Melbourne: www.theage.com.au. 2003 թ․ հոկտեմբերի 12.
- ↑ Kristin Scott Thomas Biography (1960–)
- ↑ «Kristin Scott Thomas learning to be herself». The New Zealand Herald. The Observer. 2008 թ․ մարտի 7. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «ThePeerage.com : View topic – Scott Thomas family update». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերենա Սքոթ-Թոմաս» հոդվածին։ |
|